Շվեդական Էստերսունդում այսօր բիաթլոնի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի օրն է։
Այսօր տղամարդկանց մրցապայքարում տեղի կունենա 4×7,5 կմ էստաֆետան։ Մրցաձևին կմասնակցեն 27 հավաքականներ։
Անհատական մրցապայքարում 121 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում է Սեբաստիան Սամուելսոնը։ Շվեդ մարզիկին մեկ միավոր զիջում է նորվեգացի Յոհաննես Բյոն։ Մեկ այլ նորվեգացի՝ Վետլե Շոստա Քրիստիանսենը 118 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։