«Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, ֆրանսիացու ծառայություններով սկսել է հետաքրքրվել «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է անձամբ լոնդոնյան ակումբի տնօրեն Ֆաբիո Պերետիչին, որը դեռևս «Յուվենտուսում» աշխատեկու ընթացքում ցանկացել է վերջինիս հրավիրել Թուրին։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Նյուքասլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Ընթացիկ մրցաշրջանում Դեմբելեն «կապտանռնագույնների» կազմում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։