Հոկեյի Ազգային Լիգայում տեղի ունեցան խաղային օրվա հերթական հանդիպումները։
«Ռեյնջերսը» սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Սան Խոսեին»։ «Սիեթլը» տանը 4-3 հաշվով և անակնկալ կերպով առավելության հասավ առաջատարներից մեկի՝ «Էդմոնտոնի» նկատմամբ։
«Վեգասը» հյուրընկալվելիս 7-1 հաշվով ջախջախեց «Արիզոնային», «Կալհարին» էլ արտագնա խաղում բուլիտներով հաղթեց «Անահայմին»։
Խաղային օրվա ամենագոլառատ խաղում «Վիննիպեգը» 8-4 հաշվով հաղթանակի հասավ «Նյու Ջերսիի» նկատմամբ։ «Ֆլորիդա»-«Սենթ Լուիս» հանդիպումը տեղի կունենա երեկոյան՝ ժամը 22։00-ին։