Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է 90min-ը իրանցի հարձակվողի հետ կապնվել են իտալական, իսպանական, գերմանական և ֆրանսիական մի շարք ակումբներ, սակայն այդ ակումբներից վերջինը անգլիական «Էվերթոնն» է, որը հետաքրքրված է Ազմունի ծառայություններով։
Միևնույն աղբյուրը նշում է, որ հարձակվողին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Վեսթ Հեմը», «Արսենալը» և «Տոտենհեմը»։ Ազմունի պայմանագրի ժամկետը ռուսական ակումբի հետ լրանում է 2022 թվականի ամռանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ իրանցին նախնական համաձայնության է եկել ֆրանսիական «Լիոնի» հետ, սակայն հետագայում այդ տեղեկությունը հերքվել էր։