«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք վերջինս պատրաստվում է հրաժարվել թիմի հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ծառայություններից։
«Դե Յոնգի տրանսֆերը չի վաճառվում։ Նա անչափ կարևոր ֆուտբոլիստ է համարվում մեր ակումբի համար և կարող է շատ մեծ օգուտ տալ ստեղծված իրավիճակում։
Օրեր առաջ նա դարձավ գոլի հեղինակ և այդ օրը հենց այն նույն Ֆրենկին էր, որին բոլորս ցանկանում ենք տեսնել։ Դե Յոնգն ուղղակի հիանալի էր «Վիլյառեալի» դեմ խաղում»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































