«Միլանի» պաշտպան Սիմոն Կյաերն այլևս չի օգնի թիմին ընթացիկ մրցաշրջանում։ Խաղացողը ծնկի վիրահատության է ենթարկվել, որի վերականգնման համար 6 ամիս կպահանջվի։ Այս մասին հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն թվիթերյան իր էջում։
Դանիացի ֆուտբոլիստը Ա Սերիայի 15-րդ տուրի «Ջենոայի» դեմ խաղում (3-0) վնասել էր ծնկի կապանները։ Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Կյաերը վիրահատվել է։
32-ամյա ֆուտբոլիստը «Միլանի» խաղացող է դարձել 2020-ի սեպտեմբերին՝ տեղափոխվելով «Սևիլյայից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Ա Սերիայի 11 խաղի՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։ Կյաերի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվական։