«Զենիթի» խաղացողները «Ռոստովի» դեմ խաղին դաշտ են դուրս եկել անօթևան շների հետ, որոնք ներկայումս բնակվում են ժամանակավոր կացարաններում։ Ֆուտբոլիստներն այս քայլն արել են «Շների համար տանն ավելի լավ է» սոցիալական ակցիայի շրջանակում։
Ինչպես հաղորդում է ակումբի թվիթերյան էջը՝ ակցիան փորձում է ուշադրություն հրավիրել ընտանի կենդանիների խնդիրների վրա։
Ակցիայի հովանավորը Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիան է։























































