«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը խոսել է «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության արդյունքների մասին, որտեղ մյունխենցիների հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին գրավեց 2-րդ տեղը։
«Հիմա նա բարկացած չէ։ Բայց նա արժանի էր «Ոսկե գնդակին», այնպես որ նրա համար, հավանաբար, մի փոքր տհաճ է։
Հիմա պետք է մտածել ապագայի մասին, կարծում եմ, առաջիկա տարիներին Ռոբերտը դեռ կարող է հաղթել այդ մրցանակը։ Գուցե, նա հիասթափված է, բայց դրանից Լևանդովսկուց նոր էներգիա պետք է քաղել»,- մարզչի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ն։
























































