«Մեծ սաղավարտի» 20-ակի չեմպիոն Ռաֆայել Նադալը բացատրել է, թե ինչու է Նովակ Ջոկովիչին համարում սաղավարտների քանակով ապագա ռեկորդակիր։
«Ջոկովիչն ունի «Մեծ սաղավարտների» ռեկորդը գերազանցելու ամենամեծ հնարավորությունը: Պետք չէ ինքդ քեզ խաբել: Ռոջերը և ես այնտեղ ենք, որտեղ պետք է լինենք: Ջոկովիչը լավ է խաղում, և հիմա նրա ժամանակն է:
Սա է իրականությունը և այն չի կարելի անտեսել: Մենք չգիտենք, թե ինչ կլինի ինը ամիս հետո, բայց հիմա նա գլխավոր ֆավորիտն է»,- 35-ամյա իսպանացու խոսքերն է հաղորդում Eurosport-ը:
Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը և Նովակ Ջոկովիչն ունեն հավասար` 20 «Մեծ սաղավարտի» տիտղոս: