Բրազիլական «Ֆլամենգոյի» հարձակվող Գաբրիել Բարբոսան հայտնվել է «Արսենալի» և «Նյուքասլի» հետաքրքրությունների ոլորտում, հայտնում է ֆուտբոլիստի գործակալը:
«Այո, «Արսենալը» և «Նյուքասլը» կապվել են մեզ հետ: Սակայն Գաբին կենտրոնացած է բացառապես «Ֆլամենգոյում» խաղալու վրա, քանի որ շատ երջանիկ է ակումբում։
Միայն մենք` 4ComM-ից և Գաբրիելի հայրը կարող ենք խոսել մարզիկի անունից:
Պրեմիեր լիգայի կամ որևէ այլ լիգայի ակումբի հետ այս պահին որևէ քննարկում չկա»,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Ժունիոր Պեդրոսոն:
























































