«Մեծ սաղավարտի» քառակի հաղթող Նաոմի Օսական Financial Times-ի կողմից ճանաչվել է տարվա 25 ամենաազդեցիկ կանանցից մեկը:
Օսակայի մասին ուղեկցող տեքստում աշխարհի նախկին առաջին ռակետ Բիլի Ջին Քինգը նրա մասին գրել է․
«Սպորտում ամենահաջողակ գործարար կանանցից մեկը՝ ռասայական արդարության ջատագով»։
2021 թվականին Օսական դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնությունից, բաց թողեց Ուիմբլդոնը և Տոկիոյի Օլիմպիական խաղերը։ US Open-ից հետո նա հայտարարեց, որ կարիերայում ընդմիջում է վերցրել։