«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Էդինսոն Կավանին, կարծես թե, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա Փարիզից։
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը՝ հղում կատարելով talkSPORT-ին, Կավանին ակումբային գրանցումը ամենայն հավանականությամբ կփոխի ամռանը։ Ուրուգվայցի հարձակվողի համար ամռանը կպայքարեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Կավանին դեմ չէ կարիերան Անգլիայում շարունակելու տարբերակին։
Հիշեցնենք, որ Էդինսոն Կավանիի ծառայություններով հետաքրքրված էր Մադրիդի «Աթլետիկոն»։ Վերջիններս մի քանի առաջարկներ են արել ՊՍԺ-ին, սակայն մերժումներ են ստացել։