Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում կայանալիք «Աթլետիկոյի» դեմ հանդիպմանը։
«Արքայական» ակումբի՝ այսօր կայացած մարզմանը ընդհանուր խմբի հետ մասնակցել է Էդեն Ազարը։ Բելգիացի ֆուտբոլիստը 2 ամիս 3 օր անց վերադարձել է ընդհանուր խումբ, գրում է Marca-ն։
Դեռևս հայտնի չէ՝ կընդգրկի Զիդանը Ազարին շաբաթ օրը կայանալիք հանդիպման հայտացուցակում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազարը 100 տոկոսով պատրաստ կլինի «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին։