Գեղասահքի Գրան Պրի շարքի եզրափակիչը, որը պետք է կայանար դեկտեմբերի 9-12-ը Ճապոնիայի Օսակա քաղաքում, չեղարկվել է։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդվում է, որ մրցաշարը չեղարկելու որոշումը կայացվել է նոր կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածման սպառնալիքի պատճառով։ Սպասվում է, որ շուտով պաշտոնապես կհայտարարվի մրցաշարի չեղարկման մասին։
Ավելի վաղ Օսակայում կայանալիք Գրան պրիի եզրափակիչի կազմակերպիչները հայտարարել էին, որ մրցաշարն անցկացվելու էր որոշակի սահմանափակումներով։