Չինաստանի ծանրամարտի հավաքականը համաճարակաբանական իրավիճակի պատճառով չի մասնակցի Տաշքենդում կայանալիք Աշխարհի առաջնությանը։ Այս մասին հայտնում է Inside the Games պորտալը՝ հղում անելով Չինաստանի ծանրամարտի ասոցիացիային (CWA):
Այս որոշումը կայացվել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դժվարությունների պատճառով։ Ասիայի առաջնությունից հետո, որը նույնպես անցկացվեց Տաշքենդում, 57 հոգանոց թիմը չորս շաբաթով կարանտինի մեջ էր, իսկ հետօլիմպիական կարանտինային շրջանը 3 շաբաթ էր։
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 7-ից 17-ը Տաշքենդում։ Չինաստանի հավաքականը պետք է ներկայացներ ութ մարզիկ այդ թվում՝ 81 կգ քաշային կարգում աշխարհի ռեկորդակիր Լի Դինգը։
Տոկիոյի Օլիմպիական խաղերում չինացի ծանրորդները նվաճել են յոթ ոսկե և մեկ արծաթե մեդալ՝ զբաղեցնելով մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։