VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացավ «ԱԻԱ Սթարս» – «Ուրարտու» խաղը։
«Ուրարտուն» տոնեց 7-րդ անընդմեջ հաղթանակը՝ 106-71 հաշվով առավելության հասնելով «ԱԻԱ Սթարսի» նկատմամբ:
Խաղի MVP է ճանաչվել Մխիթար Վարդանյանը (Ուրարտու)։
Նշենք, որ «Ուրարտուն» միակ թիմն է, որն այս մրցաշրջանում ոչ մի պարտություն չի կրել։