2021թ. դեկտեմբերի 11-21-ը Շվեյցարիայի Լյուցեռնում կայանալիք ձմեռային ունիվերսիադան չեղարկվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամի պատճառով:
Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Որոշումն ընդունել են Լյուցեռն քաղաքի և FISU-ի ղեկավարները:
Չեղարկման առթիվ տարածված հաղորդագրության մեջ ասվում է, որ նոր շտամի հայտնաբերումը մտահոգիչ է համարում առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Վիրուսի նոր տարբերակի տարածումը կանխելու և այն դանդաղեցնելու համար Շվեյցարիան հայտարարել է մուտքի սահմանափակումների մասին: Այս պահանջները անհնարին է դարձնում հյուրընկալել 2021թ. ձմեռային ունիվերսիադան