Ֆուտբոլի համար անսովոր հաշվով ավարտվեց կանանց Աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումը Բելգիայի և Հայաստանի հավաքականների միջև, որը կայացավ երեկ։ Բելգիացիները հաղթեցին 19-0 հաշվով։
Նշենք, որ այս արդյունքը ռեկորդային չէ։ Հայտնի է 4 դեպք, երբ կանանց հավաքականների միջև միջազգային հանդիպումներում գրանցվել է 21-0 արդյունք։ Այդ բոլոր հանդիպումները տեղի են ունեցել անցյալ դարի 90-ականներին՝ Ճապոնիան հաղթել է Գուամին, Կանադան՝ Պուերտո Ռիկոյին, Նոր Զելանդիան՝ Սամոային, Ավստրալիան՝ Արևմտյան Սամոային։
Որակավորման 5 փուլից հետո Հայաստանի կանանց հավաքականը ոչ մի գոլ չի խփել և բաց է թողել 36-ը:
Հաջորդ տուրում Արմեն Սանամյանի գլխավորած թիմը Երևանում կմրցի խմբի առաջատար Նորվեգիայի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա նոյեմբերի 30-ին՝ Ավանի ակադեմիայի մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17:00-ին: