Արգենտինայի առաջնության 22-րդ տուրում «Ռիվեր Փլեյթը» հաղթել է «Ռասինգին»:
Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։ Դուբլի հեղինակ է դարձել Բրայան Ռոմերոն, ևս մեկական գոլ են խփել Պալավեսինոն և Ալվարեսը։
Այս հաղթանակն ապահովեց «Ռիվեր Փլեյթի» ոսկե մեդալները, քանի որ մրցաշարի ավարտից երեք տուր առաջ թիմը 12 միավորով առաջ է ամենամոտ հետապնդողից՝ «Դիֆենսայից»։
«Ռիվեր Փլեյթը» իր պատմության մեջ ռեկորդային՝ 36-րդ անգամ դարձավ Արգենտինայի չեմպիոն։