«Ուրարտուի» և «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Матч ТВ»-ի եթերում ասել է, որ «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժնի ղեկավարի պաշտոնից Ռալֆ Ռանգնիկի հնարավոր հեռանալը անհարգալից վերաբերմունք է ակումբի նկատմամբ։
The Athletic բրիտանական հրատարակությունը երեկ հայտնել էր, որ գերմանացին շուտով պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Նրան ակումբում քարտ-բլանշ են տվել։ Նրան հաջողվել է Նիկոլիչին հեռացնել ակումբից։ Նա թոփ-մենեջեր է, ով գիտեր, որ իրեն կարող են կանչել «Մանչեսթեր Յունայթեդ»: Իսկ եթե նրան հիմա կանչեն «Ռեալ», պետք է ազատվել աշխատանքից ու հեռանա՞լ։ Սա անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ։ Մենք ապագայում պետք է հասկանանք, որ մեզ հետ չի կարելի այսպես վարվել»,- ասել է Գրիգորյանը «Все на Матч!» հաղորդաշարի եթերում։
Ռանգնիկը «Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման բաժինը գլխավորում է այս տարվա հուլիսից։ 63-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարով։























































