«Շիրակի» հետ խաղում «Ուրարտու 2»-ի դարպասապահ Լևոն Տեր-Մինասյանը բազմաթիվ դրվագներում փրկեց թիմին վերահաս գոլերից։ Խաղից հետո նա ակումբի մամուլի ծառայության հետ կիսվեցլ է իր տպավորություններով․
«Փորձառու թիմի հետ էինք խաղում, լավ խաղ ստացվեց։ Շատ դրվագներում կարողանում էինք չեզոքացնել մրցակցի առաջխաղացումը, ճիշտ է, սխալներ կային, բայց ընդհանուր առմամբ մեր թիմը լավ աշխատեց։ Ես էլ օգնեցի տղաներին, կարծում եմ՝ խաղս ստացվեց, պետք է շարունակենք ու ավելի լավ աշխատենք՝ հաջորդ խաղերում հաղթանակներ տոնելու համար»։