Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության 14-րդ տուրում այսօր՝ նոյեմբերի 25-ին, կայացան 14-րդ տուրի հանդիպումները։
«Ուրարտու-2»-ն ընունել էր «Շիրակին»։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Միսկիրիջյանն ու Այունցը, իսկ գյումրեցիների կազմում դուբլ ձևակերպեց Ասլանյանը։
«Ալաշկերտ-2»-ը ընունել էր ԲԿՄԱ-2-ին ու 3-2 հաշվով առավելության հասավ։ Հյուրերի կազմում աչքի ընկան Յուրի Մարտիրոսյանը և Վարդան Թովմասյանը։
Մյուս խաղում «Փյունիկ Ակադեմիան» տանը 1-4 հաշվով պարտվեց «Գանձասարին»։