«Բարսելոնան» կադրային հերթական կորուստն ունի: Կիսապաշտպան Պեդրին, որն ավելի վաղ ստացել էր Եվրոպայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստին տրվող Golden Boy մրցանակը, մինչև 2021 թվականի ավարտը դուրս է մնացել շարքից: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, մկանային խնդիրները Պեդրիին թույլ չեն տա խաղալ մինչև 2021 թվականի ավարտը: Ընթացիկ մրցաշրջանում նա Պրիմերայի ընդամենը 2 հանդիպման է մասնակցել:
Չավին, որը գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց Ռոնալդ Կումանին, արդեն իսկ պաշտոնանկ է արել «Բարսայի» բժշկական շտաբի ղեկավարին: Հաղորդվումէր, որ ֆուտբոլիստները հաճախակի վնասվածքներում մեղադրում են ակումբի բժշկական շտաբին: