ՄՅՈՒ-ն համաձայնության է հասել Ռալֆ Ռանգնիկի հետ։
Նա կդառնա թիմի ժամանակավոր մարզիչը մինչև մրցաշրջանի ավարտ, ինչից հետո երկու տարի կաշխատի ակումբի ենթակառուցվածքում։ Ինչպես հաղորդում է The Athletic-ը՝ անգլիական ակումբը հիմա սպասում է «Լոկոմոտիվի» որոշմանը, որը պետք է համաձայնություն տա մասնագետի հեռանալուն։
«Լոկոմոտիվը» Ռանգնիկի՝ սպորտի և զարգացման ղեկավարի պաշտոնում նշանակվելու մասին հայտարարեց 2021-ի հուլիսին։ Ռանգնիկի պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է երեք տարով։