Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն ապաակտիվացրել է Թվիթերի իր էջը: Բելգիացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Մալմյոյի» դեմ խաղից հետո, որը կայացել է հոկտեմբերի 20-ին, այլևս խաղադաշտ դուրս չի եկել: Լուկակուն այդ խաղում վնասվածք է ստացել:
Ընթացիկ խաղարկությունում Ռոմելուն ԱՊԼ-ի 7 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ:
Նա օգոստոսին էր տեղափոխվել «Չելսի» «Ինտերից»: