VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանի հերթական խաղում միմյանց դեմ մրցեցին «Էրեբունին» և ՖԻՄԱ-ն:
«Էրեբունին» տարավ չորրորդ հաղթանակը՝ 128-81 հաշվով առավելության հասնելով ՖԻՄԱ ակումբի նկատմամբ:
Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը Ջալիլ Մայերսն էր (Էրեբունի)՝ վաստակած 32 միավորով: Նա նաև 8 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:
ԲԿՄԱ-ն տոնեց երրորդ հաղթանակը՝ 111-86 հաշվով առավելության հասնելով «Գյումրիի» նկատմամբ: Խաղի ամենաարդյունավետ խաղացողը Վենջի Վոլիսն էր (ԲԿՄԱ)՝ վաստակած 33 միավորով: Նա նաև 23 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում: