«Բրենթֆորդը» հաջորդ մրցաշրջանում կխաղա նույն մարզահագուստով, ինչ այս տարի։
«Բրենթֆորդը» Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին ակումբն է, որը նման որոշում է կայացրել:
«Մեղուների» գործադիր տնօրեն Ջոն Վարնին ասել է, որ որոշումն ընդունվել է հանուն երկրպագուների, որպեսզի նրանք գումար խնայեն՝ ստիպված չլինելով ձեռք բերել նոր մարզաշապիկ հաջորդ մրցաշրջանի համար։
Հիշեցնենք, որ «Բրենթֆորդը» ընթացիկ մրցաշրջանում 13 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը։
























































