Նախկին անվանի ֆուտբոլիստ Ալեքսանդր Բուբնովը կարծիք է հայտել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վերաբերյալ։
«Սպերցյանն այս մրցաշրջանում աչքի է ընկել բավականին շատ արդյունավետ գործողություններով։ Բացի այդ, նա բավականին հաճախ մասնակցություն է ունենում նաև գոլային դրվագներում։
Հիանալի է տեսնում խաղադաշտը, տիրապետում է հրաշալի դրիբլինգի։ Էդուարդը բավականին լավ է գործում գրոհների եզրափակիչ հատվածում։
Երիտասարդ տարիքում Սպերցյանը չի վախենում անհատական գործողություններից, նա իսկապես բավականին մեծ հեռանկար ունի։
Վստահաբար կարող եմ ասել, որ այս տղային նույնպիսի հիանալի կարիերա է սպասում, ինչպիսին՝ Արսեն Զախարյանին»,- Բուբնովի խոսքերն է մեջբերում sportbox-ը։























































