VBET ՀԳ-ի շրջանակում կայացած «Նորավանք» — «Արարատ-Արմենիա» հանդիպման ժամանակ հյուրերի պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Երեկ «Նորավանք» — «Արարատ-Արմենիա» խաղի ժամանակ մեր թիմի պաշտպան Դիեոգո Բարբոսան կյանքին սպառնացող ծանր վնասվածք էր ստացել և, տեղափոխվելով հիվանդանոց, վիրահատվել։
Ցավով ցանկանում ենք նշել, որ վնասվածքի լրջությունը հարցականի տակ է դնում նրա հետագա ֆուտբոլային գործունեությունը։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև»,- ասված է երևանյան ակումբի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։