«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Օլե-Գունար Սուլշերի պաշտոնանկությունից հետո։
Կարմիր սատանաներն արդեն բանակցություններ են վարել հինգ մասնագետների հետ։ Խոսքը Էռնեստո Վալվերդեի, Ռալֆ Ռանգնիկի, Պաուլո Ֆոնսեկայի, Լյուսիեն Ֆավրի ու Ռուդի Գարսիայի մասին է։
Նրանք ակումբի կողմից դիտարկվում են որպես պոտենցիալ թեկնածուներ․ ըստ Goal-ի՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հենց այս հնգյակից էլ կընտրի նոր գլխավոր մարզիչ։
Եվս մեկ թեկնածու, ըստ միջազգային մամուլի, համարվում է ՊՍԺ-ի ներկայիս գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն։