«Վուլվերհեմփթոնի» ղեկավարությունը պատրաստ է վաճառել ակումբի հարձակվող Ադամա Տրաորեի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է Football Insider-ը, «գայլերը» հասցրել են գտնել վերջինիս փոխարինողին։
Տրաորեի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»։
Եթե այդ տեղափոխությունը կայանա, «Վուլվերհեմփթոնն» ամեն գնով կփորձի ձեռք բերել «Լայպցիգի» կորեացի հարձակվող Հվան Հի-Չանի տրանսֆերը։
Տրաորեի գործող պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։