Չեմպիոնների Լիգայի խաղարկության 5-րդ տուրում «Միլանը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
«Ռոսոներիների» կազմում միակ և հաղթական գոլը հեղինակեց բրազիլացի հարձակվող Ժունիոր Մեսիասը։ 30-ամյա ֆուտբոլիստի կարիերան վերջին տարիներին անհավանական «էվոլյուցիայի» է ենթարկվել։
Ընդամենը երեք տարի առաջ Մեսիասը «մաքառում» էր իտալական չորրորդ դիվիզիոնում, սակայան վերջին տարիներին, քայլ-քայլ առաջընթաց գրանցելով, ակումբային հեղինակավոր մրցաշարի շրջոնակում կարողացավ հաղթական գոլի հեղինակ դառնալ «Ատլետիկոյի» դեմ խաղում։
Մեսիասը «Միլանում» հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։ Վերջինիս տրանսֆերային իրավունքը պատկանում է «Կրոտոնեին»։