Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության 22-րդ տուրի շրջանակում «Բոկա Խունիորսը» արտագնա խաղում պարտվեց «Ինդեպենդյենտեին» 0-1 հաշվով:
Խաղի միակ ու հաղթական գնդակը 17-րդ րոպեին խփեց Բենավիդեսը: Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից ու փոխարինվեց 76-րդ րոպեին:
Այս պարտությունից հետո «Բոկան» 36 միավորով 5-րդ տեղում է: