Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Բորուսիան» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտվեց «Սպորտինգին»:
Տանտերերի կազմում դուբլ ձևակերպեց Պեդրո Գոնսալվեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պորրոն:
Այս տուրից հետո «Բորուսիան» 6 միավորով 3-րդն է: «Սպորտինգը» 9 միավորով բարձրացավ 2-րդ տեղ: Խմբի աղյուսակը գլխավորում է «Այաքսը»՝ 15 միավորով: