Եվրոպա Լիգայի խաղարկության 5-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ անչափ կարևոր հաղթանակ տարավ իտալական «Նապոլիի» նկատմամբ։
Մոսկովյան ակումբը մրցակցին հաղթեց 2-1 հաշվով։ Արդեն երրորդ րոպեին Ալեքսանդր Սոբոլևը 11-մետրանոց հարվածով բացեց հաշիվը։ 28-րդ րոպեին նույն Սոբոլևը կրկնապատկեց ռուսական թիմի առավելությունը։
64-րդ րոպեին հյուրերի մակեդոնացի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն նեապոլիտական ակումբին ավելին անել չհաջողվեց։
Այս հաղթանակի շնորհիվ «Սպարտակը» վաստակեց յոթ միավոր և «Նապոլիի» հետ գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը։