Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը շուտով կարող է նոր ակումբ ունենալ։
Ինչպես տեղեկացնում է Meta-ratings.kz-ն, Տիգրանը ժամանել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա՝ տեղի «Սլովանի» հետ պայմանագիր կնքելու համար։
Հիշեցնենք, որ Բարսեղյանը վերջերս էր հեռացել ղազախական «Աստանայից», որտեղ երկու ամսով որակազրկվել էր և չէր կարողանալու մասնակցել թիմի վերջին հանդիպումներին։