Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ Մինո Ռայոլան այսօր գտնվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։
Ինչպես տեղեկացնում է Deportes Cuatro-ն, իտալացի գործակալը կարճ մեկնաբանություն է տվել Հոլանդին վերաբերվող հարցին․
«Էրլինգը շատ է սիրում Իսպանիան, բայց այս պահին շատ շուտ է խոսել այն մասին, թե որտեղ է նա շարունակելու կարիերան»։
Աղբյուրը նաև նշում է , որ Ռայոլայի այցը Մադրիդ կարող է կապված լինել ոչ թե Հոլանդի, այլ նրա երկու այլ հաճախորդների՝ Պոլ Պոգբայի և Ռայան Գրավենբերխի հետ, որոնց ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»։
























































