«Բարսելոնայի» կիսապաշտպան Ռիկի Պուչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Diario UF-ը, կատալոնական ակումբի ղեկավարությունը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառքի է հանել։
Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը պատրաստվում է հարմար տարբերակի դեպքում առաջիկա ձմռանը բաց թողնել Պուչին։
Տարբերակներից մեկն էլ կարող է լինել այն, որ կիսապաշտպանն այլ ակումբ տեղափոխվի վարձակալական հիմունքներով։