Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիթ Ալաբան ցանկանում է փրկել իր հարազատ ակումբը։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, Ալաբան բանակցում է ներդրումային ֆոնդի հետ, որպեսզի կարողանա օգնել «Աուստրիա Վիեննա» ակումբին։
Հենց այս ակումբում է 29-ամյա ֆուտբոլիստը սկսել պրոֆեսիոնալ կարիերան։ Ըստ աղբյուրի՝ ավստրիական ակումբն այս պահին ունի 12,5 միլիոն եվրո պարտք։ Եթե գումարը չհայթայթվի մինչև հաջորդ ուրբաթ, ակումբը կհամարվի սնանկ։























































