«Լիոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան հայտնվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու թեկնածուների շարքում։
Ինչպես տեղեկացնում է The National-ը, մանկունիական ակումբի ղեկավարությունը դիտարկում է ֆրանսիացի մասնագետին հրավիրելու տարբերակը։
Ըստ աղբյուրի՝ 57-ամյա Գարսիան սկսել է անգլերեն պարապել, որպեսզի գործարքի կայացման դեպքում ֆուտբոլիստների հետ շփվելու խոչընդոտներ չունենա։
Մասնագետը, «Լիոնից» բացի, աշխատել է նաև «Ռոմայում», «Մարսելում», «Դիժոնում», «Սենտ-Էտիենում» և «Լիլլում»։
























































