VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում կայացել է «Արարատ»-«ԱԻԱ Սթարս» խաղը:
«ԱԻԱ Սթարսը» տարել է երրորդ հաղթանակը՝ 107-77 հաշվով առավելության հասնելով «Արարատ» ակումբի նկատմամբ:
Խաղում ամենաարդյունավետը Բրենդոն Անյանվուն էր (ԱԻԱ Սթարս)՝ վաստակած 44 միավորով: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:
Հիշեցնենք, որ VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանին մասնակցում են 8 թիմեր։