«Լոկոմոտիվի» սպորտի և զարգացման գծով ղեկավար Ռալֆ Ռանգնիկը չի գլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:
Գերմանացի մասնագետը մտադիր չէ աշխատել «Յունայթեդում»՝ ակումբում Գլեյզերների ընտանիքի մեծ ազդեցության պատճառով, ինչպես նաև այն պատճառով, որ մանկունիանցիների համար ինքն առաջնային տարբերակ չէ։
Բացի այդ, Ռանգնիկը ցանկանում է շարունակել աշխատել ռուսական ակումբում իր նախագծի վրա, հայտնում է Bild-ը։
Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» և Ռանգնիկի համագործակցությունն անհնար է դարձել նաև 2019 թվականի անհաջող բանակցությունների պատճառով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մանկունիանցիներն առաջարկով կապ են հաստատել Ռոբերտո Մանչինիի հետ։ Այս մասին գրում է նույն Քրիստիան Ֆալկը։ Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը մերժել է՝ ասելով, որ պարտավոր է Իտալիայի հավաքականի հետ մասնակցել ԱԱ-2022-ին։
























































