«Բարսելոնայի» հարձակվող Մարտին Բրեյթվեյթը, ով ապաքինվում է ծնկի վնասվածքից, վստահ է, որ Չավին հույսը դնում է իր վրա։
«Շուտով կապաքինվեմ. երբ վերադառնամ, կարևոր դեր կունենամ։ Ես խոսել եմ Չավիի հետ. նա հստակ հասկանում է, թե ինչ է ուզում անել և ինչ է ուզում փոխել։
Նա գիտի, թե ինչպիսի ֆուտբոլ է ցանկանում խաղալ, և սա շատ պարզ է դարձնում ամեն ինչ։ Ամեն ինչ հետաքրքիր է լինելու»,- մեջբերում է դանիացի ֆուտբոլիստին TV3-ը:
Հիշեցենք, վերջերս կատալոնական ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել թիմի լեգենդար ֆուտբոլիստ Չավին։
























































