ՄՅՈՒ-ն շարունակում է նոր գլխավոր մարզչի փնտրտուքները Օլե-Գունար Սուլշերի հեռանալուց հետո։
Մանկունիանցիներն այդ առաջարկով կապ են հաստատել Ռոբերտո Մանչինիի հետ։ Այս մասին գրում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» նախկին մարզիչը մերժել է՝ ասելով, որ պարտավոր է Իտալիայի հավաքականի հետ մասնակցել ԱԱ-2022-ին։
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր ՄՅՈՒ-ին մերժել է նաև Զինեդին Զիդանը։
























































