«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պարտականությունները կատարող Մայքլ Կերիկը մեկնաբանել է ՉԼ 5-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
«Այս հաղթանակը շատ բան է նշանակում։ Խաղը շատ ծանր էր։ «Վիլյառեալը» գերազանց թիմ է։ Կարծում եմ՝ մենք խաղի ընթացքում լավ հանդես եկանք։
Ընդմիջումից հետո մի պահ եղավ, որ չէինք կարողանում տիրել գնդակին, բայց փոխարինողները կարևոր դեր խաղացին։ Մենք գոլ բաց չթողեցինք, Դավիդ դե Խեան ստիպված էր մի քանի սեյվ անել, երբ կարիքը եղավ։ Հիանալի երեկո էր մեր խաղացողների, ակումբի համար։ Հիանալի է, որ մեզ հաջողվեց առաջ գնալ։ Այս հաղթանակը Օլեի համար է»,- Կերիկի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
























































