«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր թիմակից Էդեն Ազարի մասին։
«Չեմ կարող ասել, թե նա դժբախտ է։ Բոլորը արագ մոռացան, թե նա ինչ խաղացող է։ Չարժե մոռանալ նրա մակարդակի մասին։
Չի կարելի մտածել, թե նա հասարակ խաղացող է, որովհետև այդպես չէ։ Նա մեր թիմի կարևոր անդամ է։ Մարզումներով ու խաղերով նա ամեն ինչի կհասնի»,- Կուրտուայի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ազարը «Ռեալում» հանդես է գալիս 2019-ից, ուր տեղափոխվել էր «Չելսիից»։
























































