«Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը խոսել է հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին․
«Հիմա մենք խաղադաշտում ավելի շատ ժամանակ ենք անցկացնում։ Մենք արդեն կարդում ենք մեկս մյուսի շարժումները։
Կարիմը հիանալի ֆուտբոլիստ է, ինձ դուր է գալիս նրա հետ խաղալը, նա միշտ օգնում է։ Ցանկանում եմ, որ հետագայում էլ այսպես լինի, և մենք հիանալի մրցաշրջան անցկացնենք։
Հուսով եմ՝ Բենզեման կստանա «Ոսկե Գնդակը»,- ասել է բրազիլացին։
























































