ATP-ի վարկանիշային աղյուսակում առաջին տեղը շարունակում է զբաղեցնել սերբ Նովակ Ջոկովիչը, որի թարմացված տարբերակը հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։
Երկրորդը ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևն է, երրորդը՝ Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևը, իսկ Կարեն Խաչանովը 29-րդն է։ Կիրակի օրը Մեդվեդևը ATP-ի եզրափակիչ մրցաշարի եզրափակիչ խաղում 4:6, 4:6 հաշվով պարտվեց Զվերևին։
ATP վարկանիշային աղյուսակ
1․ Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 11540 միավոր;
2 (2). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 8640;
3 (3). Ալեքսանդր Զվերև (Գերմանիա) — 7840;
4 (4). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) — 6540;
5 (5). Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — 5150;
6 (6). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) — 4875;
7 (7). Մատեո Բերետինի (Իտալիա) — 4568;
8 (8). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 4160;
9 (9). Հուբերտ Հուրկաչ (Լեհաստան) — 3706;
10 (11). Յաննիկ Սիներ (Իտալիա) — 3350