«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյի հնարավոր նշանակման մասին։
«Նրանք ակնկալում են, որ Մաուրիսիո Պոչետինոն այլ ակումբում ձախողվելու է: Եթե նա հաղթեր Չեմպիոնների լիգան, ՊՍԺ-ն նրան բաց չէր թողնի։
Նա միշտ եղել է այս պաշտոնի գլխավոր թեկնածուն և միակ մարդը, ով, կարծում եմ, որ կհամապատասխանի այդ դերին՝ հաշվի առնելով ակումբի հիմնական սկզբունքներն ու արժեքները, ինչպես նաև խաղաոճն ու վարքագիծը»,- ասել է Նևիլը Sky Sports-ի հետ հարցազրույցի ժամանակ։
The Times-ն իր հերթին հայտնում է, որ արգենտինացի մասնագետը հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու տարբերակով։
























































