«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը կիսվել է Չավիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում հեռանկարների վերաբերյալ իր տեսակետով։
41-ամյա մարզչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։ Պույոլի կարծիքով՝ Չավիին պետք է ժամանակ տալ՝ իր գաղափարները խաղացողներին փոխանցելու համար։
«Ես շատ լավ գիտեմ Չավիին. և ես գիտեմ, որ նա լավ էր պատրաստվել այս աշխատանքին։ Համոզված եմ, որ Բարսելոնայի հետ նա կհասնի հաջողությունների։ Նա ֆուտբոլիստի փորձ ունի, հայտնվել է դժվար իրավիճակներում, բայց մեծ արդյունքների է հասել մեծ ակումբի հետ։
Մենք նվաճեցինք բոլոր գավաթները՝ խաղալով շատ լավ ֆուտբոլ։ Նա հստակ գիտի, թե ինչ պետք է անի: Նրան պետք է ժամանակ ու վստահություն տալ»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Reuters-ը։